Ահա թե ինչպես է 10 օրում կառուցվել 42 սպասասենյակ ունեցող մոդուլ. Արսեն Թորոսյանը հոլովակ է հրապարակել

Կորոնավիրուսի մուտքը Հայաստան ստիպեց առողջապահության նախարարությանն անմիջապես ու անհապաղ ձեռնարկել ոչ միայն կանխարգելող գործողություններ, այլև հիվանդներին ըստ պատշաճի և անհրաժեշտության սպասարկելու համար միջոցներ ստեղծել:

Այս նպատակով շատ արագ նախաձեռնվեց նոր հիվանդասենյակների կառուցում: Նոր սպասասենյակների կառուցման համար հարմար վայր ընտրվեց «Նորքի» հիվանդանոցին հարակից տարածքը:

Ճիշտ է՝ նախարարը նախապես տեղեկացրել էր, որ սպասասենյակները պատրաստ կլինեն չորս օրից, սակայն մենք ուղիղ տասն օր անց արդեն ունենք քառասուներկու սենյակ ունեցող մոդուլ, որը արդեն պատրաստ է սպասարկելու վիրուսով վարակված քաղաքացիներին:

Արսեն Թորոսյանն իր պաշտոնական էջում փոքրիկ հոլովակ է հրապարակել, որտեղ արագացված կադրերով երևում է, թե ինչպես է ընթացել և ավարտին հասել հիվանդասենյակների կառուցումը: Հիշեցնենք, որ այս կառույցի արագացված կառուցումը հնարավոր եղավ իրականացնել նախապես հատուկ այս վիրուսի կանխարգելման համար տարվող աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար բացված հաշվեհամարին փոխանցված գումարի շնորհիվ:

Ներկայացնում ենք նախարարի տարածած հոլովակը:

Module 02.04.2020

🏠 10 օրում ստացանք այս 42 սպասասենյակ ունեցող մոդուլը իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար։

Опубликовано Arsen Torosyan Четверг, 2 апреля 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: