Ահա թե ինչպես է Սիլվա Հակոբյանը շնորհավորել մայրերի, կանանց ու քույրերի տոնը

Այսօր, ինչպես հայտնի է, Աստվածամոր ավետման օրն է, որը հայկական միջավայրում նշվում է որպես կանանց, մայրության ու գեղեցկության օր։ Առավոտից շնորհավորանքներ են տեղում կանանց, մայրերի, քույրերի հասցեին։

Սիլվա Հակոբյանը սև շնորհավորողների շարքերում է։ Նա հրապարակել է իր և դստեր վերջին շրջանում արված լուսանկարը և կից շնորհավորական հետևյալ տողերը գրել․

«Սիրելի մայրեր, քույրեր, կանայք, աղջիկներ։ Շնորհավոր ձեր տոնը։ Միշտ լինեք գնահատված ու սիրված ու ձեր սրտում թող միշտ գարուն լինի»։

Նշենք, որ հրապարակված նույն լուսանկարներով վերջերս երգչուհին իր չքնաղ դստրիկի հետ հայտնվել էր միջազգային «Մոդայի ակադեմիա» ամսագրի մանկական թողարկման առաջին էջին։

Երգչուհին տեղեկացրել էր, որ այդպիսով փոքրիկ Միլան առաջին անգամ է հանդես գալիս միջազգային հարթակում։ Լուսանկարում մայրն ու դստրիկը սև գունային երնագավորման հագուստ են կրել, որոնց վրա պատկերված է հայկական նռան նկարներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: