«Ախպերս դու ես»․ ցնցող երգ Արամեից․ բաց չթողնեք

Հրաշք երգիչ Արամեն ախպերության նոր հիմն է գրել՝ «Ախպերս դու ես»։ Պարզապես չքնաղ, հրաշագեղ կատարում, որը կսիրվի անխտիր բոլորի կողմից։ Այս հիանալի երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է Սերգեյ Կարինյանը, գործիքավորումը Կարեն Սևակ փրըդաքշնի, միքսը և մասթերինգը՝ Էդգար Ալեքսանյանի։

Րոպեներ առաջ հրապարակված պրեմիերան պարզապես ցնցող է ստացվել՝ մի քանի րոպեում արժանանալով բազում երախքտիքի ու հրճվանքի խոսքերի։

«Իմ ախպերը դու ես, աշխարհում չունեմ քեզ պես, մի սիրտ, մի արյուն ենք մենք, չհեռանանք իրարից երբեք»,- երգում է Արամեն ու, վստահաբար, անտարբեր չի թողնում ոչ մեկին՝ աշխարհի ոչ մի անկյունում։ Պարզապես անհնար է այս երգը չդարձնել բոլոր խնջույքների ու հավաքույթների անբաժան մասնիկ, բաժակաճառերի աֆորիզմների հավաքացանկ և մեղեդի- խորհրդանիշ։

Վայելեք Արամեի այս հրաշալի կատարումը, պրեմիերան, որն արդեն իսկ սիրված է դարձել։ Շնորհավորում ենք հիասքանչ երգի թողարկման կապակցությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: