Ալբերտը փախչող տեսակ չէր,մնաց, կռվեց ու իրենով փրկեց 30 զինակից ընկերների կյանքը․ ճանաչենք մեր հերոսներին

Անմահացած հերոները յուրահատուկ էին։ Նրանք ասես հատուկ ընտրված են եղել։ Հեռացավ ազգի սերուցքը։ Ասել է, թե հայրենիքի վաղվա շենացնողները։

Այսօր ապագա սերնդին պետք է կրթել և դաստիարակել հայրենասիրական վեհ գաղափարներով, որպեսզի նրանք սրբորեն վերաբերվեն հայրենիքի վաղվա զարգացմանը։ Հայրենիքը շենացնել է պետք, որ թշնամին նույնպես գիտակցի, որ հայը դարեր շարունակ նույն մաքառող տեսակն է մնացել։

Անմահացած հերոսների շարքին դասվեց Ալբերտը, ով  տան մինուճար որդին էր,ծնողների հպարտությունը։ Փոքր տարիքից աչքի է ընկել ճարպկությամբ և արագ կողմնորոշվելու ունակությամբ։

Պատերազմում հենց այդ հատկանիշների շնորհիվ  29 օր եզակի խիզախությամբ մարտնչել է թշնամու դեմ։ Կարողացել է առանց հրամանատարի՝ շրջափակումից բարեհաջող դուրս գալ։ Ընկերները պատմում են․ «Եզակի էր Ալբերտը։

19-ամյա անվախ տղան գտնում էր ամեն ինչի ելքը,անսահման նվիրվածությամբ էր կատարում իր սուրբ գործը,այն է՝ ոչ մի թիզ չզիջել, չփախչել… Ալբերտը փախչող տեսակ չէր,մնաց, կռվեց ու իրենով փրկեց 30 զինակից ընկերների կյանքը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: