Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը. կան վիրավորներ

Քառասունչորսօրյա պատերազմը հանգուցալուծվեց նոյեմբերի իննին։ Սահմանվել էր հրադադար, որն ամրագրվել էր ստորագրված փաստաթղթով։

Սակայն տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը։ Տեղեկատվությունը ստացվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։ Նշվում է, որ Արցախի ՊՆ-ն առաջիկայում պաշտոնական տեղեկատվությամբ հանդես կգա։ Ադրբեջանը հրադադարը խախտել է ԱՀ հետ շփման գծում։ Կան վիրավորներ։ Երկու վիրավորների վիճակը ծանր է։

Նախնական տվյալներով նրանց թիվը վեցն է։ Լրագրող Սյուզի Բադոյանը համացանցային հարթակում տեղեկացրել է՝ ինտենսիվ փոխհրաձգությունը սկսվել է մոտավորապես 22։30-ի սահմաններում։ Լրագրողն իր գրառման մեջ նշում է նաև, որ թշնամու նշանառության տակ Մարտունին է։

Լրագրողին հայտնել են Նոր Շենի մի խումբ բնակչուհիներ, ովքեր ահաբեկված և վախեցած են եղել և որոշ մանրամասներ են հայտնել։

 

Հավելել է, որ տեղեկատվությունը ճշտել է 4 աղբյոյւրներից։ Ըստ թելեգրամյան ալիքների՝ փոխհրաձգություն է Արցախի տարբեր ուղղություններով:

Понравилась статья? Поделиться с друзьями: