«Ну-ка, все вместе!» նախագծի հաղթող է դարձել հայուհի Սյուզաննա Մելքոնյանը․ վայելեք նրա ֆանտաստիկ ելույթը

Սյուզաննա Մելքոնյանը քսանութ տարեկան է։ Նա մեծ հաջողությամբ մասնակցել է ռուսական «Ապա, բոլորս միասին» հանրահայտ երաժշտական նախագծին։ Սյուզաննան իր հենց առաջին ելույթի ժամանակ բավականին տպավորել էր Ժյուրիի անդամներին։

Դրանից հետո Զառա Արամյանը և շատերը նկատել են, որ Սյուզաննան այն բացառիկ մասնակիցներից է, ով առաջին հերթին հպարտորեն շեշտել է, որ ինքը հայ է և եկել է Հայաստանից։ Այդ փաստը գնահատվել է շատերի կողմից։

Սյուզաննան եզրափակչում փայլուն ելույթ է ունեցել։ Ժյուրիի անդամները և հաղորդավար Նիկոլայ Բասկովը հասցրել էին նկատել, որ աղջիկը շատ արտահայտիչ հուզվում է բեմի վրա, այնքան, որ նույնիսկ դող է զգացվում։

Սյուզաննայի ելույթից առաջ հաղորդավար Ն․ Բասկովը բռնել է նրա ձեռքերը և համբուրել՝ մաղթելով հաջող ելույթ։ Դրանից հետո Սյուզաննայի հզոր ելույթը ոտքի է կանգնեցրել ժյուրիի բոլոր անդամներից՝ բացի մեկից։

Սյուզաննայի բացառիկ հզոր ելույթը կարող եք վայելել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: