Ինչպես ինքնամեկուսացումից առաջ, այնպես էլ հիմա հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը հաճախ է հետևորդների հետ կիսվում իր պատրաստած ուտեստների լուսանկարներով։
Շուտով այդ հոբբին Դևիդին ոչ միայն հաճելի էմոցիաներ, այլև եկամուտ կբերի։ Բրիտանական ԶԼՄ- ների հաղորդմամաբ՝ նա երկու խոշորագույն հեռուստաալիքների հետ բանակցում է «Պատրաստում ենք Բեքհեմի հետ» ոճի հաղորդում ունենալու շուրջ։
Բեքհեմի՝ հաղորդում վարելու հավանականության շուրջ շուտվանից էր խոսվում։ Վերջ ի վերջո, ֆուտբոլիստը երկար տարիներ է ինչ ընկերություն է անում հայտնի բրիտանացի խոհարար Գորդոն Ռամզիի հետ։ Դևիդն անգամ մասնակցել է նրա The F Word շոուին, որտեղ ցուցադրել է իր կարողությունները։
Իսկ վերջին ամիսներին նա ակտիվորեն ուղիղ եթերներ է կազմակերպում ինստագրամյան իր էջում, որտեղ երկու տղամարդիկ խոսում են ուտելիքի հանդեպ իրենց սիրո մասին։
Այնպես որ սպասենք հանրահայտ ֆուտբոլիստի՝ խոհանոցի աստղի կերպարանափոխության հետաքրքիր գործընթացին։