Օլյա Հակոբյանը շլացուցիչ լուսանկարներ է հրապարակել

Դերասանուհի Օլյա Հակոբյանը շարունակում է իր հետևորդներին ուրախացնել նորանոր լուքերով, որոնք զետեղում է շլացուցիչ ֆոտոշարքերում։ Նրբանազ Օլյան այս անգամ սպիտակ անչափ նուրբ ու գեղեցիկ զգեստ է ընտրել՝ ռոմանտիկ կերպար ստեղծելով։

Ճերմակ, ժանյակներով ու փոռիկներով զգեստն ապշեցնող գեղեցկություն ունի՝ թեթև, ծավալուն ու անչափ ռոմանտիկ կերպար ստեղծելով։

Օլյան շքեղ զգեստը համադրել է դարչնագույն վերարկուի, անչափ ոճային գլխարկի և ծոպերով զամշե երկարաճիտ կոշիկների հետ։

Ֆոտոսեսիան Օլյան կազմակերպել է մատենադարանի աստիճանների վրա՝ երկաթակուռ աննման դռան ֆոնին, որն էլ ավելի ոճային է դարձնում կերպարը։ Հետևորդներն անչափ հավանել են Հակոբյանի ֆոտոշարքը՝ բազում կոմպլիմենտներ շռայլելով նրա հասցեին։

Օլյան էլ երախտիքով խոստացել է՝ նոր ֆոտոշարքերով ուրախացնել նրանց։ Իրապես, դերասանուհին անչափ հետաքրքիր կերպարներ է ընտրում՝ զարմանահրաշ կերպով համադրելով դրանք հայաստանյան գեղատեսիլ վայրերի հետ։ Շատ համահունչ են ստացվում նրա մտահղացումների լուքերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: