Օլիմպիական չեմպիոնուհին մեկ ամիս թաքցրել է մայրանալու փաստը

Գեղեցկուհի մարզուհի, օլիմպիական չեմպիոնուհի Յուլյա Լիպնիցկայան մեկ ամիս է թաքցնում է մայրանալու փաստը։ Նրա հղիության լուրը բուռն արձագանքի արժանացավ, քանզի Յուլյան և իր ընտրյալը՝ գեղասահորդ Վլադիսլավ Տարասենկոն, որոշել էին գաղտնի պահել հղիության լուրը, սակայն այն հայտնի է դարձել սպորտային գործակալի միջոցով։

Եվ ահա այսօր մարզուհին հրապարակել է դստեր հետ լուսանկար՝ հայտնելով, որ հրաշք Կատալինան արդեն մեկ ամսական է։

Նշենք՝ քսաներկուամյա Յուլյայի ընտրյալը նրա տարիքակից Վլադ Տարասենկոն է։ Զույգը հանդիպում է արդեն մի քանի տարի՝ դեռևս Լիպնիցկայայի՝ Սոչիի օլիմպիական խաղերին կրած հաղթանակից առաջ։

Տարասենկոն և Լիպնիցկայան մարզվում էին Էթերի Տուտբերիձեի մոտ։ Կոնֆլիկտից հետո նրանք գրեթե զուգահեռ լքեցին Տուտբերիձեի թիմը՝ փորձելով այլ մասնագետների մոտ հաջողության հասնել, բայց ապարդյուն։

Մարզական կարիերան ավարտելուց հետո երկուսն էլ աշխատում են Լիպնիցկայայի և Ելենա Իլյինիխի հիմնած գեղասահքի ակադեմիայում՝ որպես մարզիչներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: