Օլիմպիական չեմպիոնուհին հաստատել է տարածված լուրը՝ հղիության մասին

Ամենաերիտասարդ գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Յուլյա Լիպնիցկայան չի սիրում անձնական կյանքն ի ցույց դնել։ Բայց օրերս սպորտային գործակալ Անդրեյ Միտկովն իր բլոգում հայտնել է, որ քսաներկուամյա Լիպնիցկայան հղի է իր սիրելիից՝ գեղասահորդ Վլադիսլավ Տարասենկոյից։

Լուրի՝ համացանցում հայտնվելը տհաճ անակնկալ էր գեղասահորդուհու համար, ինչի մասին էլ նա գրել է։

«Մենք Վլադի հետ պետք է ինքներս պատմեինք այս իրադարձության մասին հեռուստաալիքներից մեկին, որը բացառիկ իրավունքներ ուներ այս լուրի համար։ Բայց այդ պահին հարցին խառնվեց, չգիտես թե ինչու և ինչ իրավունքով, ոմն պարոնը, որի հետ ժամանակին դադարեցրել էին համագործակցությունը Յուլյա Եֆիմովան, Ելենա Իլյինիխը և Սերգեյ Պոլունինը։

Մենք Վլադի հետ ենք արդեն երկար տարիներ։ Իհարկե, ուզում էինք ինքներս հանգիստ ու ժամանակին պատմել հղիության մասին։ Ափսոս, որ չստացվեց։ Շնորհակալ ենք բոլորին՝ շնորհավորանքների և բարի խոսքերի համար»,- գրել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: