Օլիմպիական չեմպիոնուհին առաջին անգամ ցուցադրել է որդու դեմքը

Սոչիի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի գեղասահորդուհի Ելենա Իլյինիխը տարեսկզբին մայր է դարձել։ Նա սիրելիին՝ պարող և պարուսույց Սերգեյ Պոլունինին որդի է պարգևել։ Բալիկին Միր են անվանակոչել՝ թարգմանաբար խաղաղություն կամ աշխարհ։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել Մայամիում։

Եվ ահա Ելենան բալիկի հետ ֆոտոշարք է հրապարակել՝ մակագրելով դրանք «Երջանկություն ամեն վայրկյան»։

Սա առաջին ֆոտոշարքն է, որտեղ երևում է բալիկի դեմքը։ Կադրերում երևում է՝ ինչպես է Ելենան որդու հետ խաղում խոտերի մեջ։ Կադրերում նշված է՝ ֆոտոշարքը Մոսկվայում է արված։

Վերջերս էլ զույգը մի քանի ամսական բալիկին ցուցադրել է Բելառուսում՝ հյուրախաղերի ժամանակ։ Պարողը և գեղասահորդուհին նկարահանվել են սոցհոլովակում՝ շրջագայության մասին, որտեղ նրանց հետ երևում էր նաև Միրը։

Հիշեցնենք՝ առաջին անգամ զույգի հարաբերությունների մասին խոսվել է 2019-ի ապրիլին, երբ միասին հայտնվել են «Crocus Fitness Awards» մրցանակաբաշխությանը։

Ամիսներ անց նրանք հաստատել են իրենց հարաբերությունների մասին լուրերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: