Օլիմպիական չեմպիոնը, վերջապես, ցուցադրեց դստերը

Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, աշխարհի տասնմեկակի չեմպիոն, պատմության ամենատիտղոսակիր վազորդ Ուսեյն Բոլթը հրապարակել է նորածին դստեր լուսանկարները՝ նշելով բալիկի անունը։

Նա արել է դա սիրելիի՝ երեսունամյա մարքեթոլոգ Քասի Բենեթի ծննդյան օրը։ Զույգն արեն միասին է մոտ հինգ տարի։

«Ուզում եմ շնորհավորել Քասիի ծննդյան օրը և այդ հիանալի օրն անցկացրել ընտանիքիս հետ։ Ուզում եմ՝ ամենաերջանիկը լինես, իսկ ես կանեմ ամենը, որ դու ժպտաս։

Հիմա մենք մեր դստեր՝ Օլիմպիա Մայթնինգի հետ նոր գլուխ ենք բացել։ Անհամբերությամբ սպասում եմ՝ ինչ կբերի մեզ ապագան»,- գրել է երեսուներեքամյա մարզիկը՝ զետեղելով լուսանկարները։

Նշենք՝ Ուսեյն Բոլթն առաջին անգամ հայր է դարձել այս տարվա մայիսին։ Հարցազրույցներում նա նշել է՝ երկար ժամանակ պատրաստ չէր երեխաներ ունենալ, մինչ չհասկացավ՝ դրան պատրաստվելն անհնար է։

Հիմա նա մտածում է երեք բալիկ ունենալու մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: