«Օգնեք կանգնեցնենք այս թալանչիներին»․ Մանուել Մանուկյան

Հայտնի ակտիվիստ Մանուել Մանուկյանը, որը հատկապես հայտնի է Վարկս․ամ-ի դեմ պայքարով, անդրադարձել է նորանշանակ Սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանին։

«Սիրելի Հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանը ՄՕԳՈ -ի տնօրեն Մեսրոպ Առաքելյանին նշանակել է ՍՈՑԱՊ նախարար։ Ժողովրդին տարիներ շարունակ թա լանած ՄՕԳՈ վաշ խառու վարկային կազմակերպության ղեկավարը, փոխանակ դա տվի՝ ժողովրդից թա լանածը հետ տա, խրախուսվում և դառնում է նախարար։

Դարձել է նախարար, որ թա լանի ժողովրդի նպաստները և թոշակները, վաղը չզարմանաք, որ ասեն բյուջեում փող չկա, թոշակի և նպաստի համար։ Ես հիմա բոլորիդ տեղեկացնում եմ, օգնեք կանգնեցնենք այս թա լանչիներին։ Տեսեք՝ ՄՕԳՈ -Ն պատկերացրեք ԱՈՑԱՊ նախարարության վիճակը»,- նշել է նա։

Մանուկյանը չնշեց՝ հստակ ինչ է մտադիր անել ու ինչպես պայքարել նորանշանակ նախարարի նշանակման և ապագա ծրագրերի դեմ։ Հավանաբար նա մանրամասներն ավելի ուշ կներկայացնի։

Понравилась статья? Поделиться с друзьями: