Քրիստինե Պեպելյանը երկրպագուներին պատմել է ամերիկյան առօրյայի և առաջիկա ծրագրերի մասին․ ուշագրավ մանրամասներ

Սիրված երգչուհին ամիսներ շարունակ բնակվում է Ամերիկայում։ Այս մասին հայտնի է բոլորին։ Քրիստինեն Ամերիկայում արդեն հասցրել է մեկ նոր գործ ներկայացնել, սակայն հաճախ է ասում, որ շատ է կարոտում Հայաստանը և ծրագրում է վերադառնալ։

Ք․ Պեպելյանը հեռվից երկրպագուների հետ շփման եղանակ է մշակել։ Ինստագրամով հնարավորություն է տալիս իրեն տարատեսակ հարցեր ուղղել, որոնց պատասխանում է պարբերաբար։

Քրիստինեին հետևող օգտատերերը նկատել են, որ Քրիստինեն մի փոքր գիրացել է։ Այդ փաստը չի թաքցրել կամ ժխտել նաև ինքը՝ Քրիստինեն՝ հավելելով, որ դա իրեն ամենևին չի խանգարում ու նեղություն տալիս։

Երգչուհին պատմել է, որ իր տղան արդեն բոլորել է իր երկու տարին ու այժմ Ամերիկայում  մանկապարտեզ է հաճախում։ Երգչուհին ժխտել է այն մտայնությունը, թե ինքն իր տղային թաքցնելու միտում ունի։

Արեգով ուրախացող Քրիստինեն չի հաստատում, թե միտում ունի իր տղային թաքցնելու, միայն չի ուզում նրա մեդիա դաշտու տեսնել։

Понравилась статья? Поделиться с друзьями: