Քրիստինե Եղոյանը գեղեցիկ երգ է ներկայացրել․ Ուշք ու միտքս դու ես

Քրիստինե Եղոյանը, ինչպես հայտնի է, բոլորովին վերջերս ընտանիք է կազմել։ Այս գեղեցիկ իրադարձությունը նշանավորվել է գեղեցիկ հարսանեկան միջոցառմամբ և հարսանեկան ճամփորդությամբ։ Քրիստինեն արդեն վերադարձել է ճամփորդությունից։

Նա նոր, անչափ գեղեցիկ գործ է ներկայացրել, որը սիրո մասին է։ Երգը վերնագրված է Ուշք ու միտքս դու ես։ Երգի գեղեցիկ երաժշտության ու գործիքավորման հեղինակը Գևոր Հովհաննիսյանն է, իսկ խոսքերը հեղինակել է Սյուզի Ավդալյանը։

Երգում փոխադարձ ջերմ ու մեծ սիրո մասին է պատմվում։ Նկարագրվում են շատ գեղեցիկ սիրային հարաբերությունները, երջանիկ զգացողություններ, ներդաշնակ փոխհարաբերություններ։

Երգը դեռևս չունի թեմատիկ տեսահոլովակ։ Այն ներկայացվում է Ք․ Եղոյանի հարսանեկան զգեստով լուսանկարի ֆոնի առկայությամբ։ Երգչուհու հրապարակմանն արդեն շատերն են հասցրել հավանության արձագանքներ տալ։

Քրիստինե Եղոյանի գեղեցիկ երգը, որ նա ընդամենը ժամեր առաջ է տեղադրել իր յութուբյան ալիքում, կարող եք լսել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: