Քորթնի Քարդաշյանը վերհիշել է հայաստանյան այցը՝ հուզիչ գրառմամբ

Հայազգի գեղեցկուհի Քորթնի Քարդաշյանն ինստագամյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ վերհիշելով հոկտեմբերյան հայաստանյան այցը քրոջ՝ Քիմի և երեխաների հետ։ Այցի ընթացքում նրանք նաև մկրտվել են։

Քորթնին լուսանկարներ է հրապարակել ինչպես մկրտության սուրբ արարողությունից, այնպես էլ պատուհանից տեսարաններ, բնապատկերներ, ռեստորնների հարդարանք ու ճաշատեսակների լուսանկարներ։

Քորթնիի խոսքով՝ մինչ նրանք ինքնամեկուսացած են, վերհիշել է աշխարհի ուրիշ մաս կատարած իրենց այցից լուսանկարներ՝ հարգելով արմատները։

Իրապես, Քարդաշյան-քույրերը միշտ յուրահատուկ սեր են տածել պատմական հայրենիքի նկատմամբ։

Դաստիարակվելով իսկական հայի՝ Ռոբերտ Քարդաշյանի ընտանիքում նրանք փոքր տարիքից մոտ են եղել հայկական ուտեստներին ու մշակույթին, իսկ ապրելով Լոս Անջելեսում, կապի մեջ են եղել հայ համայնքի հետ։

Սրանով էլ բացատրվում է քույրերի՝ պատմական հայրենիքում մկրտվելու ցանկությունը, ինչը նրանք իրագործել են անցած տարեվերջին իրենց այցի ժամանակ։

Այս ծանր օրերին այդ լուսանկարները հատկապես ջերմացնում են Քարդաշյանների սրտերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: