«Նորք»-ի ինֆեկցիոն հիվանդանոցի հրաշք բժկուհի Աննա Բալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որը շատ արագ տարածում է գտել համացանցում։ Տեսանյութում հատուկ հանդերձանք կրող բժիշկները քոչարի են պարում:
Աննան տեսանյութը հետևյալ կերպ է մակագրել․ «Գիշերն ազատ պահ էինք գտել՝ մեր ուժները Կարնո քոչարիով վերականգնելու: Տանն այսպիսի բան չանեք: Մնացե՛ք տանը՝ պահպանելով հեռավորությունը»։
Հիշեցնենք՝ արտակարգ ռեժիմով պայմանավորված Նորքի ինֆեկցիոնը հիմա միայն կորոնավիրուսյան ախտով վարակակիրներին է բուժում, այդ պատճառով աշխատանքն անցնում է անչափ լարված։ Իսկ պատասխանատվության մասին խոսք անգամ չկա․ անչափ կարևոր է նրանց պատշաճ աշխատանքը՝ այս լարված իրավիճակում։
Նրանք ամեն օր մարդկային կյանքեր են փրկում ու այս օրերին իրապես բոլորիս աջակցության կարիքն ունեն։ Բոլորս պետք է տանը մնալով աջակցենք նրանց, քանզի առաջնագծում իրենց պայքարն անհնար է առանց հանրության աջակցության՝ տանը մնալով։