Քլոե Քարդաշյանն անչափ երջանիկ է․ հայտնի է պատճառը

Քարդաշյանների ընտանիքի ևս մեկ գեղեցկուհի՝ կրտսեր քույր Քլոեն, ևս մեկ հնարավորություն է տվել սիրելիին՝ Թրիսթան Թոմփսոնին։ Իրավիճակին ծանոթ աղբյուրը նշում է՝ երեսունվեցամյա աստղը և քսանիննամյա բասկետբոլիստը, որոնք միասին դաստիարակում են իրենց հրաշք բալիկին՝ երկու տարեկան Թրուին, վերամիավորվել են հունիսին։

Աղբյուրը նշում է՝ Քլոեն անչափ երջանիկ է։ Նրան դուր է գալիս, որ սիրելին իր կողքին է։ Հայրիկը հիանալի հարաբերություններ ունի դստեր հետ և շատ լավ է վերաբերվում Քլոեին։ Նրանք շատ ժամանակ են միասին անցկացնում, իսկ Քլոեն լրիվ գլուխը կորցրել է։

Կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակի պատճառով, որը պատել է աշխարհը, ազդել է նաև զույգի հարաբերությունների վրա՝ դրական կողմից։

Քլոեն և Թրիսթանը միասին են ապրում Լոս Անջելեսում և վայելում են միությունը։

Սակայն երբ մեկնարկի բասկետբոլային մրցաշրջանը, Թոմփսոնը պետք է մեկնի Քլիվլենդ՝ «Քլիվլենդ Կավալյերսում» հանդես գալու համար, ու հենց այդ ժամանակ էլ նրանց հարաբերություններին խիստ ստուգում է սպասվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: