Վերջին շրջանում Քլոե Քարդաշյանը չի դադարում զարմացնել իր հետևորդներին։ Գեղեցկուհին նախ սկսել է հետևել իր կազմավածքին՝ նիհարելով քսանյոթ կգ, ապա ներկել է մազերը և փոխել ոճը։ Սլացիկ կազմվածքով Քլոեն նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ անճանաչելի է։
Հետևորդները, որոնք մշտապես Քլոեին ընտանիքի գիրուկն են համարել, պարզապես ապշած են նրա արտաքին տեսքից։ Նա անչափ հմայիչ ու գրավիչ է նոր լուսանկարներում։
Լուսանկարում Քլոեն կարծես լրիվ ուրիշ մարդ լինի։ Նրա նոր վարսահարդարումը՝ բրոնդ ոճի ներկած մազերով ու ալիքաձև հարդարմամբ։ Նա ընտրել է բեժ երանգի շպար՝ ծավալուն շուրթերն ընդգծելով գեղեցիկ շրթներկով։
Քլոեն խորը լանջաբացվածքով տոպ է կրում, որը կարծես ներքնազգեստ լինի։
Պարանոցին Քլոեն կրում է թիթեռնիկի տեսքով կախազարդ։ Հետևորդներին հատկապես անչափ զարմացրել է Քլոեի դեմքի՝ չափազանց նիհար լինելը, որը նրա ոչինստագրամյան լուսանկարներում այդքան նիհար չէ։