Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը բաժանվո՞ւմ են

Ինքնամեկուսացման ռեժիմը, որը մտցվել է գրեթե ողջ աշխարհում՝ կորոնավիրուսյան ախտի համավարակի պատճառով, լավագույն կերպով չի ազդել գեղեցկուհի հայուհի Քիմ Քարդաշյանի և մեր փեսա՝ ռեփեր Քանյե Ուեսթի հարաբերությունների վրա։ Քիմը նեղված է, որ կորոնավիրուսյան ախտի կարանտինային շրջանում չորս երեխաների խնամքը լիովին իր վրա է, այնինչ Քանյեն ուշադրություն էր դարձնում իր արվեստին։

Օրերս զույգին մոտ կանգնած աղբյուրը նշել է՝ պանդեմիային շրջանում Քիմն ու Քանյեն անդադար վիճում են և հաճախ հեռանում տան տարբեր անկյուններ՝ իրավիճակի սրացումից խուսափելու համար։

Աղբյուրի խոսքով՝ Քիմը կամաց-կամաց գժվում է, քանի որ սովոր է ակտիվ կյանք վարելուն ու հանրության առաջ դուրս գալուն։ Բացի այդ, ժամանակի մեծ մասը երեխաների հետ է անցկացնում, այնինչ Քանյեն չի կատարում իր ծնողական պարտականությունները։

Քանյեն էլ ցանկացել է շտկել իրավիճակն ու Քիմին հանգիստ տալ՝ մի քանի օրով երեխաների հետ մեկնելով Վայոմինգի ընտանեկան ռանչո։

Понравилась статья? Поделиться с друзьями: