Ամերիկահայ ռեալիթի շուի աստղ Քիմ Քարդաշյանը Twitter- ի իր էջում գրառել է իր պլանների մասին ՝որտեղ նա մասնավորապես նշում է Թուրքիայից Հայաստան տեղափոխել իր նոր Skims ներքնազգեստի ապրանքանիշի արտադրանքը:
Քիմը գրել է, որ մեծ նպատակներ ունի իր բիզնեսը Հայաստանում վերահաստատելու հետ կապված, ցանկանում է ընդլայնել Հայաստանյան աշխատաշուկան և ինչ որ բանով իր օգնության ձեռքը մեկնել: Նա հույս է հայտնում, որ կնդլայնվի իր Skims ներքնազգեստի արտադրությունը Հայաստանում, որը կնպաստի նոր աշխատատեղեր ստեղծելուն:
Նա նաև նշեց, որ, որպես անձ, անընդհատ աշխատանքներ է տանում ավելի լայն նպատակներ ունենալու համար ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հասնելու հույսով:
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Քիմ Քարդաշյանը կմասնակցի Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաներ -2019 քսաներեքերորդ համաշխարհային կոնգրեսին և հանդես կգա որպես հատուկ գլխավոր զեկուցող և հանձնաժողովավար: