Քիմ Քարդաշյանը նոր բիզնես է հիմնել

Ինչպես հայտնի է, հայուհի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ունի կոսմետիկայի և ներքազգեստի ապրանքանիշներ։ Այսօր հայտնի է դարձել՝ Քիմը նոր ապրանքանիշ է գրանցել՝ KKW Home։

Այդ մասին հայտնել են հեղինակավոր պարբերականները՝ նշելով ապրանքանիշի ներքո Քիմը կարտադրի լոգասենյակի աքսեսուարներ, կահույք, տարատեսակ նվերներ և ապրանքներ տան համար, ինչպես նաև հյուրասենյակների և ննջասենյակների դեկորատիվ տարրեր։ Հստակ ինչպիսին է լինելու նրա շարքը հայտնի կդառնա ապրանքանիշի շնորհանդեսից հետո։

Նշենք՝ Քիմը շատ լավ է ծանոթ լայֆսթայլ ոլորտի հետ։ Ավելորդ է նշել՝ որքան սիրված է նրա SKIMS ներքնազգեստը՝ շնորհիվ ոչ խտրական մոտեցման՝ չափսերի և գույների բազմազանության առումով։

Քիմի KKW Beauty ապրանքանիշի հատկապես տոնային քսուկները և շրթներկները ցնցել են ողջ աշխարհի մոդայիկ գեղեցկուհիներին՝ շնորհիվ երանգային բազմազանության, ինչի օգնությամբ յուրաքանչյուր երանգի մաշկի տեր կինը կկարողանա գտնել իրեն համապատասխան կոսմետիկան՝ առանց դժվարության։

Понравилась статья? Поделиться с друзьями: