Քիմ Քարդաշյանը Մալիբուի ծովափից լուսանկարներ է հրապարակել

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մի քանի օրով միայնակ է մնացել՝ հանգստանալու հնարավորություն ստանալով։ Նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, երեխաների հետ մի քանի օրով մեկնել է Վայոմինգի իրենց ռանչո՝ կնոջը հանգստանալու հնարավորություն տալու։

Քիմը որոշել է օգուտ քաղել հանգստի հնարավորությունից և ավագ քրոջ՝ Քորթնիի հետ, տուն է վարձել Մալիբուի ծովափին։ Քիմը ողջ ժամանակն իրեն է հատկացնում՝ զբաղվում սպորտով, արևայրուք ընդունում և լողում օվկիանոսում։

Օրերս պապարացիները Քիմին լուսանկարել են լողափի ճանապարհին, որտեղ Քիմը նախ պատրաստվում էր լուսանկարվել, ապա՝ լողալ։ Նա մուգ գույնի լողազգեստ էր ընտրել և արևային ակնոցներ։

Ինստագրամյան իր էջում Քիմն ակտիվ պատմու է իր առօրյայի մասին։ Օրերս նա ցուցադրել է իր սպորտային սպառազինությունը ու խոսել մարզումների ծրագրի մասին։

Կարանտինային շրջանում Քիմը տեսակապով է մարզվում մարզչի հետ, ինչպես նաև սպիտակուցային սննսդակարգ պահում։

Понравилась статья? Поделиться с друзьями: