Հայուհի գեղեցկուհի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն օգտագործել է հայտնի հավելվածը՝ օնլայն ԴՆԹ-թեստ հանձնելով։ Հավելվածի միջոցով լուսանկարով որոշվում է մարդու ազգությունը։
«Մնացի տանն ու գտա այս հետաքրքիր հավելվածը, որը որոշում է ձեր ԴՆԹ-ազգությունը՝ լուսանկարով։ Դա շատ հետաքրքիր է ու երբեմն ծիծաղելի»,- գրել է Քարդաշյանը՝ թվիթերյան միկրոբլոկում։
Գեղեցկուհին հրապարակել է երեք լուսանկար, որոնցից երեքում էլ փաստում է․ նա ազգությամբ հայ է։ ԴՆԹ-թեստի արդյունքները 51, 47 և 37 % են։ Երկու դեպքում նա ունեցել է բրիտանական և իսպանական արմատներ։
Քիմն իր գրառումների մեջ անդրադարձել է նաև ամիսներ առաջ կայացած հայաստանյան այցին։ Այն հատկապես անմոռանալի տպավորվել է Ջեքի Նիքերսոնի հեղինակած լուսանկարում։ Նա պատիվ է համարել նաև նախագահ Սարգսյանի և առաջին տիկնոջ հետ ճաշը։
Նա նաև նշել է՝ շատ է սիրում երկրպագուներին ու նրանց հետ լուսանկարվելը՝ ավելացնելով՝ իր համար իրական երազանք է պատմական հայրենիք վերադառնալ քույրերի ու բոլոր երեխաների հետ։