«Քեզ պես հրաշքի սիրտն էլ թող երբեք տխրությամբ լցված չլինի»․ Գայանե Ասլամազյան

Ամերիկաբնակ դերասանուհի Գայանե Ասլամազյանն անչափ հուզիչ գրառում է կատարել՝ պատե րազմական իրավիճակում հայտնելով՝ ինչպես է տոնել ծծնդյան օրը։

«Այսօր ամեն բան տակնուվրա է եղել՝ ես ԱՄՆ-ում եմ գտնվում ու տարեդարձիս օրն ուզում եմ շուտ անցնի, կամ, Աստծո կամոք, լավ լուր լինի: Իսկ Հայաստանում մայրս, ԱՄՆ -ից Հայաստան որդու համար ժամանած քեռակինս, դիրքերում գտնվող եղբորս դուստրը, նշում են ծննունդս, որ ես տրամադրություն ունենամ:

Բալես, սիրունս, չքնաղ հայուհիս… Այսօր, երբ փչում էիր հորքուրիդ տարեդարձի մոմերը ինձ հետ միասին երազանք պահեցիր: Չասեցիր… բայց գիտեմ… թող խաղաղություն լինի… թող տուն վերադառնան… խաղաղ երկինք թող լինի:

Քեզ պես հրաշքի սիրտն էլ թող երբեք տխրությամբ լցված չլինի իմ Լուսե աղջիկ: Ամեն ինչ լավ է լինելու»,- գրել է նա՝ ցուցադրելով՝ ինչպես են եղբոր դուստրը և մայրիկը տոնում այդ կարևոր օրը։

Понравилась статья? Поделиться с друзьями: