«Քանի տարի էլ անցնի ցա վը մնալու է․․․»․ Լիանա Վանոյան

Տաղանդաշատ դերասանուհի Լիանա Վանոյանը հուզառատ գրառում է կատարել․ «Քանի տարի էլ անցնի ցա վը մնալու է, ես ծնվել եմ Գյումրիում ու տնակներն ինձ համար նորմալ երևույթ էր, չէի տեսել Գյումրին, որը եղել էր աղե տից առաջ։ Ես սիրեցի Գյումրին իր կիսաքանդ շինություններով, տնակներով ու անլույս փողոցներով, մեր տանը բան չէր եղել․ մայրս ասում է՝ քույրս է փրկել նրանց կյանքը․ այդ օրը տնից դուրս գալուց շաատ երկար է հագել կոշիկները, և դուրս գալու պահին մայրս դռնից տեսել է, դիմացի շենքի հողին հավասարվելը։

Իմ հիշողություններում տնակներն են իրար մոտ, երկաթյա ու ցուրտ, միշտ մտածում էի, կլինի մի օր` նրանք չլինեն, ամեն անգամ, երբ հարևաններից մեկը տուն էր ստանում տխրում էի, մանկությանս պատկերները, նրանց հետ էին կապված նրանք հեռանում էին, գնում էին ընկերներս, ես մնում էի մենակ, շաաատ ուրախ մանկություն եմ ունեցել այդ տնակների երկաթն ավելի տաք էր, քան այսօրվա մարդկանց սրտերը։

Մեր տան կողքից իրար հետևից գնացին նոր բնակարաններ շատ մարդիկ, հիմա ամեն անգամ տեսնելուց հիշում ենք ցուրտ մռայլ օրերը, երբ երջանիկ էինք, մարդիկ վշ տից դարձել էին մի հոգի, հոգատար, միասնական…

Կարոտում եմ, այդ սերը, հիմա Գյումրին նոր շունչ է ստանում ու իմ սերը չի փոխվում։ Սիրում եմ նրան ավելի ուժեղ, որ իր ծանր օրերին մեզ երջանիկ օրեր է տվել։ ️Ցա վը հաճախ նոր կյանքի ու ժ է տալիս…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: