Քաղաքացին ֆեյսբուքյան գրառում է կատարել Իրանից վերադարձած իր մտերիմի՝ կորոնավիրուսից բուժման, առողջապահության նախարարության գործունեության մասին

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային բուժման առաջին դեպքը: Գիտակից քաղաքացին, որ շաբաթներ առաջ էր վերադարձել Իրանից, անմիջապես դիմել էր համապատասխան բուժզննության: Արդյունքում նրա վախերն ու կասկածները հաստատվել էին ու նա սկսել էր բուժում ընդունել հայտնի վիրուսն օրգանիզմից հեռացնելու համար:

Այսօր կրկնակի թեստավորման արդյունքում արդեն պարզ է դարձել, որ երիտասարդի բուժումը հաջող ընթացք ու հանգուցալուծում է ունեցել. նա այլևս վիրուսակիր չէ:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Արբին, իր էջում կիսվել էր այն զգացողություններով, որ ունեցել էր Իրանից վերադարձած մտերիմ մարդու հիվանդության և բուժման ընթացքի ժամանակ:

Առաջին հերթին երիտասարդը գնահատել և կարևորել է մեր առողջապահության համակարգի համակարգված ու ճիշտ աշխատանքը: Նա գնահատանքի խոսքեր է ասել նախարար Արսեն Թորոսյանի հասցեին՝ կարևորելով այն փաստը, որ նախարարն ամեն կերպ փորձում է կանխարգելել վիրուսի տարածումը և դա անում է բավականին պրոֆեսիոնալ ձևով:

Երիտասարդը կոչ է արել հիվանդներին չհուսալքվել և շարունակել պայքարը՝ իր օրինակով:

Понравилась статья? Поделиться с друзьями: