«Փորձում էր սելֆի անել». մահացել է Ելենա Փինջոյանի 14–ամյա որդին․ մանրամասներ

Նախօրեին խիստ ցավալի դեպք է տեղի ունեցել Ռուսաստանում։ Մերձմոսկովյան տարածաշրջանի Սոլնիչնոգորսկ բնակավայրում հանրահայտ «Նեպոսեդի» մանկական ստուդիայ գեղարվեստական ղեկավարի տղան վայր է ընկել պատուհանից։

Ստուդիայի գեղարվեստական ղեկավարը հայուհի է՝ Ելենա Փինջոյանը։ Նրա տղան ընդամենը տասնչորս տարեկան է եղել։ Դեպքը տեղի է ունեցել նրանց տանը։ Նրանք ապրում են բազմաբնակարան շենքի երրորդ հարկում։

Դեպքի ժամանակ տանը եղել է միայն տղայի տատիկը, ով էլ այդ պահին տեսադաշտից բաց է թողել թոռնիկին։ Նա չի տեսել, թե ընկնելուց առաջ ինչով է զբաղված թոռնիկը և ինչպես է դեպքը տեղի ունեցել։ Դեպքի մասին իմացել են, երբ բակում գտել են ընկած տղային։

Մայրը՝ Ելենան, ենթադրում է, որ տղան սելֆի կամ մեկ այլ հետաքրքիր տրյուկ է փորձել անել, ինչ պատճառով էլ տեղի է ունեցել անդառնալի nղբերգությունը։ Այս պահին գործ է հшրուցվել և ընթանում է դեպքի հանգամանքները պարզող քննություն։

Понравилась статья? Поделиться с друзьями: