«Փորձել ենք հեռվացնել այդ օրը, բայց․․․»․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը րոպեներ առաջ մամուլի ասուլիսի շրջանակներում բավականին մտահոգիչ մտքեր հայտնեց՝ կապված հայաստանյան հողը պատած կորոնավիրուսյան արհավիրքի տարածման հետ։

«Ծանր վիճակում գտնվող հարյուր երեսունհինգ քաղաքացի կա, ծայրահեղ ծանր՝ վաթսուներեք, թոքային օդափոխության սարքին միացված՝ տասնհինգ։ Այսինքն դեպքերի թվի աճին զուգընթաց աճում են ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը։

Սա այն հանգամանքն է, որից մենք միշտ փորձել ենք խուսափել կամ հեռվացնել այդ օրը։ Ինքնին դրական դեպքերի թվերն այդքան էլ վտանգավոր չեն, եթե չունենային ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ։ Պետք է այնպես անենք, որ որևէ նմանատիպ քաղաքացի վերակենդանացման բաժանմունքում բուժվել չկարողանալու վտանգի տակ չլինի։

Դեռևս այդ ճնշմանը դիմանում ենք, բայց պետք է ջանքեր գործադրենք՝ ճնշումը չավելանալու համար։ Իսկ այդ ջանքերը յուրաքանչյուրիս կողմից կանոնների պահպանումն է՝ պարետատան կողմից սահմանած»,- նշել է նախարարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: