Փաշինյանի մամուլի քարտուղարը ծաղրել է Սերժ Սարգսյանին

Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ծաղրիչ պատասխան է տվել նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Առավոտվանից ծավալված պայքարն ավելի է թեժացել։

Մանեն նշել է՝ Սերժ Սարգսյանը լավ գիտի իր ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը, որոնց շնորհիվ է հայտնվել է անհույս թոշակառուի կարգավիճակում։

Նշենք՝ Սարգսյանի գրասենյակն իր հայտարարությունում նշել էր՝ պետության ու իրավական համակարգի համար սոցտնտեսական բարդ պայմաններում անգամ Փաշինյանը, քմահաճույքներով և անձնական վրեժխնդրությամբ մարմաջելով, անպատասխանատու հայտարարություններ է անում՝ զուրկ ողջամտությունից և իրավական տրամաբանությունից։

Հայտարարությունում կոչ է արվում Գևորգյանին՝ տեր կանգնել իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին՝ չխորացնելով հանրության հիասթափությունը և կանխել վտանգավոր հետևանքները։ Մանեն, արձանագրելով, նշել է՝ մարդկանց հիասթափության միակ պատճառը պարոն Սարգսյանի ու նրա կոռումպացված շրջապատի՝ ազատության կամ փախուստի մեջ գտնվելն է։

Ինչ խոսք, հետաքրքիր է՝ ինչ պատասխան կտա Սարգսյանը, բայյց միանշանակ է․ շարունակությունը թեժ է լինելու։ Ցավալի է՝ կորոնավիրուսյան ախտի արհավիրքային պայմաներում Սարգսյանը նման խոսակցություններ է հրահրում՝ չմտածելով երկրի մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: