Փաշինյանի դուստրերը նոր լուսանկարներ են հրապարակել՝ հուզիչ գրառումներով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրերը՝ Մարիամը և Շուշանը, նոր լուսանկարներ են հրապարակել՝ հուզիչ գրառումներով։

Երեկ հայտարարվել է նրանց՝ կորոնավիրուսյան ախտով վարակված լինելու մասին։

Այսօր ավագ դուստրերը լուսանկարներ են հրապարակել ու գրել՝ իրենց լավ են զգում և ուրախ են՝ վերջին օրերին դիմակ են կրել։

Գեղեցկուհիները հույս ունեն՝ չեն վարակել շրջապատին։

Մարիամն ավտոմեքենայի ղեկին լուսանկար է հրապարակել, որտեղ կրում է հայկական նախշազարդերով դիմակ և վզկապ և շլացուցիչ ջինսե զգեստ։

Նա ավտոմեքենայից բացի նաև արևի շողերի ներքո հրաշալի լուսանկարներ է հրապարակել։

Շուշանն արևային գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել՝ իր և փոքրիկ Արփիի։

Նա կրում է ձեռնոցներ և դիմակ՝ շնորհակալություն հայտնելով անհանգստանալու համար։

Շուշանը լուսանկարում ջինսե տաբատ է կրում՝ համադրելով այն երիցուկներով պատված շապիկով։

Իսկ փոքրիկ Շուշանն անգամ ծաղկապատ դիմակ է կրում, որը կարծես իր շապիկի կտորից կարված լինի։

Понравилась статья? Поделиться с друзьями: