«Փակագծերը կբացեմ շուտով»․ Անահիտ Կիրակոսյան

Հրաշք դերասանուհի, գեղեցկուհի Անահիտ Կիրակոսյանն անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար։ Նա չի ցանկացել բացել փակագծերը, բայց ակնկարկել է՝ այն անպայման դուր կգ իր երկրպագուներին։

«Ուզում եմ ստեղծել նոր նախագիծ, հաղորդման նոր ֆորմատ։ Նախագիծ, որտեղ կկառուցենք, ոչ թե կքանդենք, կուրախացնենք, ոչ թե կտխրենցնենք։ Ինձ հետ կկիսվեն պատկերացումներով, իսկ ես կիրագործեմ այդ պատկերացումները։ Հաղորդում, որի հովանավորը կլինեք հենց դուք։

Ամեն ինչ կկատարվի Ձեր աչքի առաջ, ձեր անմիջական մասնակցությամբ։ Իրական կյանքերի ու մանուկների իրական նպատակներ»։ Դերասանուհին նաև հարցրել է՝ համաձայն են արդյոք իր երկրպագուները՝ ակնկալելով դրական արձագանքների։ Վերջում Անահիտն ինտրիգային կերպով նշել է․ «Փակագծերը կբացեմ շուտով»։

Թե ինչ նախագիծ է ակնկալվում և ինչ հաղորդում է լինելու, հայտնի չէ, սակայն ակնհայտ է՝ Անահիտը հիանալի մտահղացում ունի, որը կյանքի կոչելուց հետո իր երկրպագուները կհավանեն այն։

Понравилась статья? Поделиться с друзьями: