Լիմոնադով, լայմով, նարնջով, թուրինջով և օղիով պատրաստված թարմեցնող ցիտրուսային կոկտեյլը հիանալի ըմպելիք է ամառային երեկույթի համար։ Այն շատ դյուրին է պատրաստվում, բայց շատ համեղ է։
Կոկտեյլը շատ քաղցր և շատ դառնահամ չէ։ Կարելի է հրաժարվել օղուց և ոչ ալկոհոլային մրգային ըմպելիք պատրաստել՝ վիտամիններով հարուստ։
Կոկտեյլը պատրաստելու համար Ձեզ 10 րոպե անհրաժեշտ կլինի։
Բաղադրիչներ՝
1․7 լ․ լիմոնադ,
6 լայմի հյութ,
2 մեծ նարնջի հյութ,
1 բաժակ ոչ քաղցր կարմիր թուրինջի հյութ,
425 մ/լ օղի։
Խառնել լիմոնադը և մրգերի հյութերը։ Լցնել մեկ այլ տարայում և ավելացնել օղին։ Լավ խառնել։
Մատուցելիս ըմպելիքը լցնել բաժակներում, որոնցում նախապես սառույց է դրված (ամենից հարմարը հայբոլ կամ քոլինզ տեսակի բաժակներն են)։
Ըստ ցանկության՝ կոկտեյլը զարդարել ցիտրուսե մրգերի կտորներով կամ անանուխի տերևներով։
Այսպիսով, ամառային հաճելի երեկոյի զարդն արդեն պատրաստ է։ Մեզ մնում է միայն Ձեզ մաղթել ուրախ ժամանց և անմոռաց երեկո։