Րոպեներ առաջ Սոչիից կարևոր ինքնաթիռ է ժամանել

Ռուսաստանյան դեսպանությունը հիանալի նորություն է հայտնում՝ մեր հայրենակիցների՝ Հայաստան վերադառնալու շուրջ։ Րոպեներ առաջ «Զվարթնոցում» ժամանել է Սոչիից եկող «Ռեդ վինգսին» պատկանող ինքնաթիռը։ Այն հայրենիք է բերել 212 քաղաքացի։

Իրապես հիանալի է՝ նման իրավիճակում անչափ կարևոր է դեսպանության կազմակերպված նախաձեռնությունը, որն օգնում է այս ծանր համավարակային իրավիճակում վերադառնալ հայրենիք՝ անցկացնելու կորոնավիրուսյան ախտով պայմանավորված պարապուրդային վիճակը, որն առկա է ռուսաստանյան բազմաթիվ կազմակերպություններում։

Այդ իրավիճակում նմանատիպ աջակցությունն անչափ է կարևորվում հանրության կողմից, առանց այդ էլ խոցված բազմաթիվ կենցաղային ցնցումներից ու ճգնաժամային իրավիճակներից։ Վերադարձած քաղաքացիները, ի տարբերություն նախկինի, չեն մեկուսացվելու, այլ ուղարկվելու են տուն՝ ինքնամեկուսացում կազմակերպելու։ Դա վերահսկվելու է ոստիկանական ուժերի կողմից, որպեսզի ոչ ոք չխախտի կանոնները։

Նշենք՝ մայիսի քսանհինգին չվերթ կլինի նաև Մոսկվայից, իսկ մայիսի քսանյոթին՝ Սանկտ Պետերբուրգից։ Սա հնարավորություն կտա հայերին՝ ընտանիքներով հանդերձ, վերադառնալ հայրենիք։

Понравилась статья? Поделиться с друзьями: