Տույժ-տուգանքները ներվելու են․ Նիկոլ Փաշինյանն ուրախացրեց բոլորին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով օգտատիրոջ հարցին, նշել է՝ 2018ի ամռանը ներվել է 13միլիարդ դրամի վարկային տույժ և մաքրվել է 125հազար վարկառուի վարկային պատմությունը։ Այդ բեռից ազատվելով՝ քաղաքացիների մեծ մասը նորից հայտնվել են տույժ-տուգանքների տակ։

Նրանք հասկացան՝ քաղաքականության մեջ նրբություններ են անհրաժեշտ։ Որոշումից հետո ստեղծվել են գյուղատնտեսական ծրագրերը՝ արտոնյալ պայմաններով՝ միայն որոշակի ուսումնառության գործընթացից հետո։ Քանզի նրանք հմտություններ չունեն, պետք է դրանք ձեռք բերեն, ապա նոր վարկավորվեն։

«Պատրաստվում ենք օրենք ստեղծել, որով տույժ-տուգանքները զրոյացվելու են։ Վարկային արձակուրդի հետ կապված էլ ուրիշ բան եմ հայտարարել, բայց ոմանք նենգափոխում են այլ կերպ։ Մինչև ԱԺ-ի ամբիոնից հարցերը հնչեցնելը, մենք արդեն դիմել էին ԿԲ՝ հարցը լուծելու։

Այս պահին արդեն վարկային արձակուրդ է տրվել 3700իրավաբանական անձի և 190հազար ֆիզիկական անձի»,- նշել է Փաշինյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: