Տուգանքները չեղարկվելո՞ւ են․ Փաշինյանի որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավանդական ճեպազրույցի շրջանակներում շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր պահում են կանոնները՝ այդկերպ աջակցելով կառավարությանը։ Լավ է, որ օրեցօր շատանում է կանոնները պահելու և շարժման ակտիվիստը դարձածների թիվը։

Ինչպես առավոտյան նշել էր՝ կանոնները չպահելու խնդրի արմատները պետական կարգ չունենալու երկար պատմական շրջանում են թաքնված։ Հիմա պետք է լուծենք այդ խնդիրը՝ հասկանալով՝ Նոր Հայաստանում կա ազատ կամքի արտահայտում։ Կան բազում քաղաքացիներ, որոնք չեն պահպանում կանոնները՝ նշելով՝ մինչ օրս կիրառված վարչական տուգանքները չեղարկվելու են։

Փաշինյանը նշել է՝ նման հույսերն իզուր են, քանզի տուգանքները չեն չեղարկվելու ու հարկ է վճարել դրանք։ Մարդիկ պետք է պատասխանատվություն ունենան կանոնների հանդեպ։

Այսուհետ կանոնները պահպանելուն հետևելու են նաև քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնք գործողություն չեն կիրառի, բայց կհրավիրեն մոտակա ոստիկանական հանդերձանքով խմբին և նրանք կտուգանեն քաղաքացուն։

Понравилась статья? Поделиться с друзьями: