Ամերիկայի Այովա նահանգի Տորնտոն քաղաքի բնակիչն ստացել է բացիկ, որն իր քույրն ուղարկել է իրեն 33 տարի առաջ։ Խոզաբուծարանի սեփականատեր Փոլ Ուիլլիսն իր փոստարկղում գտել է քրոջ՝ Էննի Լովելի բացիկը։ Նայելով բացիկը մոտիկից՝ նա հասկացել է՝ բացիկի վրա Լովելի՝ 1987-ին Գրանդ Կանյոնում զբոսանքից լուսանկար է։ Սան Ֆրանցիսկոյի դրոշմանիշը նույն թվականի էր։
Բացիկի վրա մեկ այն դրոշմանիշ էլ է եղել ՝ 2020-ի ապրիլի 29-ի՝ Այովայի նահանգի Դե Մոյն քաղաքի։ Ուիլլիսը որոշել է փսոտային բաժանմունք գնալ՝ պարզելու, թե ինչու է բացիկն այդքան երկար եկել։ Փոստի աշխատակցուհին բացատրել է՝ կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակի պատճառով բաժանմունքներում մեծ մաքրություն է իրականացվել։
Հնարավոր է, բացիկը գտնվել է, երբ աշխատակիցները քաշել են կահույքն ու սարքավորումները, որպեսզի նրանց տակի հատակը լվանալ։ Այդ մաքրությունն էլ օգնել է գտնել հին նամակը։