Տղամարդը խանդի հողի վրա հասել է ազատազրկման

Ուելսում տղամարդը խանդի հողի վրա ստիպել է սիրելիին իր անունը դաջել ձեռքին, հայտնում է WalesOnline-ը։ Դատական գործի համաձայն՝ Մարտին Միտչելն սկսել է վերահսկել իր զուգընկերուհուն 2018-ի հունիսից, երբ նա նախկին սիրելիի հետ քննարկել է իրենց ընդհանուր երեխային վերաբերող հարցեր։ Այն ժամանակ Միտչելը կորցրել է ինքնատիրապետումը։

Հաջորդ անգամ Միտչելն իրեն ագրեսիվ է պահել այն բանից հետո, ինչ կինը հեռախոսով է խոսել կոլեգայի հետ։ Հետո նա արգելել է կնոջը շփվել իր երեխայի հոր հետ՝ առանց իրեն տեղյակ պահելու։ Միտչելն էր նաև որոշում՝ ինչ հագնի կինը՝ արգելելով կրել մինչ իրենց ծանոթությունը գնված հագուստը։ Նա ստիպում էր կարմիր շրթներկ օգտագործել, որը կնոջը դուր չէր գալիս։

2018-ի սեպտեմբերին՝ Իսպանիայում հանգստանալիս, նա խանդել է կնոջը և որոշել է տանել դաջվածքների սրահ՝ պարտադրելով, որ կնոջ դաստակին դաջեն իր անունը։ «Հիմա բոլորը կիմանան, որ դու իմն ես»,- ասել է Միտչելը։

2019-ի օգոստոսին նա հարվածել և բրդել է կնոջը։ Այդ պահը տեսել է հարևանը և ոստիկանություն կանչել։ 49-ամյա Միտչելը դատապարտվել է 16 ամսա ազատազարկման և 150 ժամ չվճարվող աշխատանքի։ Նա երեք տարի իրավունք չունի մոտենալ տուժածին։

Понравилась статья? Поделиться с друзьями: