Հայտնի երաժիշտ ու գործարար 36-ամյա Տիմատին, որն իր գործարարական տաղանդի շնորհիվ մեծ ունեցվածք ունի, կտակ է կազմել։ Նրա մահից հետո իր ողջ ունեցվածքը կկիսվի հավասար մասերի՝ երեխաների, մոր և եղբոր միջև։ Այս մասին արտիստը խոստովանել է Թինա Կանդելակիի հետ ուղիղ եթերի ընթացքում։
Երկրպագուներից շատերին զարմացրել է, որ ռեփերը կտակում չի նշել երեխաների մայրիկներին՝ Անաստասիա Ռեշետովային և Ալյոնա Շիշկովային։ Հիշեցնենք՝ Շիշկովայից Տիմատին բաժանվել է նրանց դստեր՝ Ալիսայի ծնվելուց անմիջապես հետո, սակայն նրանք ընկերական հարաբերություններ են պահպանել և մինչ օրս շփվում են։
Իսկ Անաստասիան երաժշտի ներկայիս սիրելին է։ Մի քանի ամիս առաջ նա Տիմատիին որդի է պարգևել, որին անվանակոչել են Ռատմիր։ Չնայած այդ հանգամանքին, զույգը դեռևս չի օրինականացրել իրենց հարաբերությունները։
Հիմա Տիմատիի բիզնեսը լավագույն ժամանակները չի ապրում։ Կորոնավիրուսյան ախտի տարածման պատառով նրա բոլոր խանութներն ու ռեստորանները փակ են։ Չնայած բարդ շրջանի, արվեստագետը համոզված է՝ համավարակի ավարտից հետո ամեն ինչ կվերականգնվի։