Տիգրան Քեոսայանի դուստրը երգչուհի է դարձել

Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի ավագ դուստրը՝ քսանհինգամյա Ալեքսանդրա Քեոսայանը, դեբյոտային ալբոմն է ձայնագրել։ Նա իր հետևորդների հետ վաղուց է կիսվում իր երգերի տեսահոլավակներով։ Աղջիկը հայտնել է՝ դեբյուտային ալբոմը հանդիսատեսին կներկայացնի սեպտեմբերի քսանմեկին։

«Ես համառորեն շարժվում է կինոյի կողմը՝ սովորում է կինոռեժիսորի մասնագիտությամբ, աշխատում ֆիլմերի վրա։ Իմ երաժշտական արվեստը երկրորդ պլանին էր։ Միշտ վախեցել եմ ինձ երգչուհի անվանել, բայց շարունակել եմ երգեր ձայնագրել։

Եվ սերը երաժշտության հանդեպ հաղթեց։ Հուզմունքով ի հայտ եմ բերում երգերս։ Եթե դրանք կարողանան միասին հավաքել լավ մարդկանց և բարի գործ անել, ես երջանիկ կլինեմ»,- նշել է Ալեքսանդրան։

Նշենք՝ այս ելույթը որպես երգչուհի Քեոսայան — կրտսերի համար առաջինը կլինի։ Նա իր համար մականուն է ընտրել՝ Asha։ Երգչուհու ալբոմի մեջ ներառվել է տասներկու ստեղծագործություն՝ փոփ երաժշտության ժանրի՝ լի էմոցիաներով և ինքնակենսագրական պահերով։

Понравилась статья? Поделиться с друзьями: