Կորոնավիրուսյան ախտի մաշկային ախտանիշները կարելի է հինգ կատեգորիաների, հայտնում են Մաշկաբանության իսպանական ակադեմիան՝ British Journal of Dermatology ամսագրում։ Նրանք հավաքել են 375 հիվանդի տեղեկություն, որոնց մոտ հաստատված է կորոնավիրուսյան ախտով վարակված լինելը։
Գիտնականները հինգ խմբի են բաժանել մաշկային արտահայտում ունեցող հիվանդերին․ այդ բոլոր ախտանիշներն առաջացել են կորոնավիրուսյան ախտով ախտահարված լինելու պատճառով։
Ամենից հաճախ՝ դեպքերի 47%-ում, պացիենտների մոտ բծավոր ցան է լինում ողջ մարմնով, որը մնում է 8-9 օր, ինչպես նաև ի հայտ է եկել ծանր հիվանդների մոտ։ 19%-ում հիվանդների մոտ կարմիր բծեր են հայտնաբերել ձեռքերի և ոտքերի մատների վրա, կարծես սառցակալված լինեին։
Երրորդ խմբում՝ դեպքերի 9%-ի մոտ, փուչիկներով ցան է լինում, որն անտանելի քոր է առաջացնում։ Մյուս ախտահարվածները՝ 19%-ը, ալերգիկ եղջերացանի պես ցան են ունեցել՝ հիմնականում իրանին և ափերի մեջ։