«Պատվից առավել» սերիալի դերասանուհի Էլեն Ազնավուրյանը վիրահատել է քիթը և պլաստիկ միջամտությունից հետո առաջին լուսանկարները հրաարակել՝ նոր տեսքով։
Նրա երկրպագուներն անչափ հավանել են կերպարանափոխությունն ու բազում կոմպլիմենտներ արել նրբադեմ գեղեցկուհի Էլենին։
Թեև շատերին դուր է եկել գեղեցկուհու նոր ոճը, կան մարդիկ, որոնք բացասական են վերաբերվել նրա՝ քիթը փոքրացնելուն՝ նշելով, որ հայեցի քիթն ավելի էր սազում գեղեցկուհի Էլենին։
Ինչևէ Ազնավուրյանը բազմիցս նշել է՝ պլաստիկ վիրահատությունը բարձրացրել է իր ինքնագնահատականը։ Դա հատկապես երևում է նոր ֆոտոշարքից, որտեղ նրբադեմ Էլենն անչափ գեղեցիկ շպարված է՝ նուրբ ու ոճային ստվերաներկով ու շրթներկով ընդգծելո փոխված դիմագծերը։
Անգամ հագուստն է տարբեր լուսանկարներով՝ փորձելով իրեն տարբեր կերպարային խաղեր հաղորդելով։
Շնորհավորում ենք գեղեցկուհուն՝ կերպարանափոխության առթիվ՝ ուրախանալով նրա նոր ձեռքբերման համար։
Անչափ հաճելի է, երբ գեղեցկուհին իրեն էլ ավելի հմայիչ է զգում վիրահատությունից հետո։