«Վայրի Հրեշտակ» սերիալի գեղեցկուհի Միլագրեսը՝ նույն ինքը Նատալիա Օրեյրոն արդեն 42 տարեկան է։ Սերիալը նրբադեմ գեղեցկուհուն իսկական աստղ է դարձրել, անգամ ԱՊՀ երկրներում։ Բարդ է գտնել 30 տարեկանից բարձր մարդու, որը չի տեսել այդ սերիալը ու չի խենթացել գեղեցկուհի Միլագրեսի համար։
Բարդ է գտնել նաև մեկին, ով Նատալիայի աներևակայելի գեղեցկուհի չի համարում։ Սակայն հիմա գեղեցկուհին լրիվ այլ տեսք ունի։ Որքան էլ նա փորձել է պահպանել երիտասարդ տեսքը, միևնույնն է, չի ստացվել։
Վերջերս նրա երկրպագուների էջում լուսանկար է հայտնվել, որտեղ գեղեցկուհին առանց դիմահարդարման է։ Գեղեցկուհու դեմքին նկատելի են խորը կնճիռները։
Նատալիա Օրեյրոյի սերիալային զույգը ՝ Ֆոկունդո Արանան, նույնպես զգալի ծերացել է։ 48-ամյա դերասանն արտաքնապես անգամ ավելի մեծ տեսք ունի։ Գուցե, ամեն ինչի պատճառը նիհարությունն է, որի պատճառով նա շատ կնճռոտ տեսք ունի, բայց միևնույնն է, մինչև հիմա գերում է կանանց սրտերը։