Տեսեք՝ ինչ հրաշք է Երևանի կենդանաբանական այգու նոր բնակիչը

Երևանյան կենդանաբանական այգին համալրում ունի՝ նոր պուպուշ բնակչի տեսքով։ Փոքրիկ փռչոտիկ ձագուկն այսուհետ կապրի այգում և այդ հրաշքին կկարողանան տեսնել բոլոր այցելուները։ Այն այգուն նվիրաբերել է Գագիկ Ծառուկյանի հիմնադրամը։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ առյուծիկի անունը Սիմբա է։ Հինգ ամսական հրաշքն այն եզակի սպիտակ առյուծիկներից է, որոնք շատ հազվադեպ են հանդիպում, իսկ Հայաստանում միայն Ծառուկյանի մոտ են բնակվում։ Վիրաբյանը երախտիքն է հայտնել հիմնադրամին՝ հուսալով՝ առյուծիկն արագ կհարմարվի նոր միջավայրին՝ դառնալով այցելուների սիրելի գազանիկներից մեկը:

Իրապես, անչափ հիանալի է փոքրիկ կենդանու համալրումը, որը հատկապես կուրախացնի մեր փոքրիկներին։ Չմոռանանք՝ կենդանաբանական այգին ավանդապես բացվում է հունիսի մեկին, որպեսզի ողջ ամառ հյուրընկալի փոքրիկ կենդանասերներին՝ ծնողների հետ։

Սիմբան, անխոս, սիրելին կդառնա բալիկների համար, քանզի շատ է նման մուլտֆիլմի հերոսին։ Չկա մի բալիկ, որը չսիրի Սիմբային։

Понравилась статья? Поделиться с друзьями: