Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշան Փաշինյանը, օրերս նշել է ծննդյան տասներեքամյակը։ Նա հրապարակել է իր հայտնի վլոգերից հերթականը՝ ցույց տալով՝ ինչպես է անցել հուլիսի տասնյոթն ու տասնութն իրենց ընտանիքում և ինչ անակնկալ է նրան սպասել։
Տեսահոլովակի անմիջական մասնակիցն էր նաև նրա ավագ քույրը՝ Մարիամը, որը պատմում էր՝ որոշել է կատարել քրոջ երազանքը և մի գիշեր անցկացնել վրանում՝ բաց երկնքի տակ։
Քնապարկով վրանային ճամբարի մասին մինչ այդ Շուշանը թեթև խոսել էր, սակայն չէր կարող պատկերացնել, որ քույրն իր երազանքն իրականություն կդարձնի։ Բանակից վերադարձած եղբայրն էլ՝ Աշոտը, ակտիվ կազմակերպչական աշխատանքների իրագործմամբ էր զբաղված։
Ընտանիքը հուլիսի տասնյոթին առանց հայրիկի մեկնել էր Ապարանի լիճ՝ բնության հիանալի պատկերը վայելելու։ Գիշերը փոքրիկ Արփին՝ մայրիկի՝ Աննա Հակոբյանի հետ վերադարձել էին տուն, իսկ հաջորդ օրն արդեն հայրիկի հետ միացել Շուշանին, Մարիամին և Աշոտին։