Հայոց սրբազան լեռը՝ Արարատը, թուրք լեռնագնացների ձեռամբ, աղբավայր է դարձել, հայտոնում է Սաբահը։ Համացանցում է զետեղվել տեսանյութ, որտեղ ակնհայտ երևում է՝ ինչ վիճակում է լեռը։ Թուրք օգտատերերից մեկի հրապարակած հոլովակում հստակ երևում ՝ լեռան չորս հազար երկու հարյուր մետր բարձրության վրա կենցաղային ու սննդային աղբի մնացորդներ կան։
Նյութում նշվում է՝ եթե լողափերն ու անտառներն աղտոտողները հասարակ մարդիկ են, որոնց տգետ են անվանում, ապա ի՞նչ խոսել Արարատը բարձրացող պրոֆեսիոնալ, հատուկ նախապատրաստված լեռնագնացների մասին։
Միթե նրանք այնքան տգետ են, որ այդ դժվարին ուղին անցնելիս, վեհության ու կարևորության գնահատողները նման բան կարող են անել։ Միթե այդքան բարդ է խմած հյութի դատարկ շիշը կամ սննդի փաթեթն իջեցնել հետ։
Ցավոք, քանզի այդ աղբը նման բարձրության վրա է գտնվում, քաղաքապետարանն օբյեկտիվ հնարավորություն չունի մաքրելու այն։ Հարցը բաց է մնում։