Քարդաշյան — Ջեններ ընտանիքի ամենահաջողակ դուստրերից մեկը՝ Քայլին, տոնել է ծննդյան քսաներեքամյակը։ Տոնի առթիվ Քայլին իր ինստագրամյան էջում հրապարակել է օրվա կադրերը։ Նա ծննդյան օրվա համար յուրահատուկ ոսկեգույն ատլասե փայլով զգեստ է ընտրել, որը բացում է նրա պարանոցն ու ուսերը։ Զգեստի վրա բյուրեղիկներով հավաքված են հռոմեկան թվերը՝ քսաներեքի տեսքով։ Նույնը նաև նրա մարմնին է։
Լուսանկարին կից նա գրել է․ «Քսաներեք։ Տեր, շնորհակալ եմ ևս մեկ տարվա համար։ Օրհնություն և կյանքի դասեր․ ես այստեղ եմ հենց դրա համար, և շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ»։
Որոշ ժամանակ անց Քայլին ևս մեկ կադր է զետեղել, որտեղ իր երկուամյա դստեր՝ Սթորմիի հետ փչում է տորթի մոմերը։
Նրանք կիսապառկած են շքեղ սպիտակ տորթի մոտ, որի վրա նույնպես հռոմեական թվերով գրված է քսաներեք։ Քայլին լուսանկարը մակագրելիս նշել է՝ դստրիկն իր կյանքի լավագույն պարգևն է։