Տեսեք՝ ինչպես է Ջենիֆեր Լոպեսը տոնել 51-ամյակը

Հուլիսի քսանչորսին գեղեցկուհի Ջենիֆեր Լոպեսը տոնում էր ծննդյան հիսունմեկամյակը։ Բուռն երեկույթից, նախորդ տարիների օրինակով, Ջենիֆերը հրաժարվել է։ Իսկ հուլիսի քսանյոթին ծննդյան օրն էր նշում նրա փեսացուն՝ Ալեքս Ռոդրիգեսը։

Ուշացումով Ջենիֆերը լուսանկարներ է զետեղել, թե ինչպես են ողջ ընտանիքով շաբաթ օրը ծովափ գնացել։

Ներկա էին Մարկ Էնթոնիի հետ ամուսնությունից Ջենիֆերի տասներկուամյա երկվորյակները՝ Էմման և Մաքսը, Ալեքսի տասնհինգամյա դուստրը՝ Նատաշան, ինչպես նաև լուսանկարիչ — ընկեր Նիկ Սիլվան, որը մի քանի ընտանեկան կադր է արել օվկիանոսի և մայր մտնող արևի ֆոնին։

«Մենք հենց այնտեղ ենք, որտեղ պիտի լինենք»,- զետեղված լուսանկարներին կից գրել է Լոպեսը։

Մինչ երեխաները լողում էին, Ջենիֆերն ու Ալեքսը, ավազի վրա նստած, ջերմ զրուցում էին։

Հետո ընտանիքն ուղևորվել է տուն, իսկ ճանապարհին պաղպաղակի ավտոմեքենա հանդիպել։

Կադրերում երևում է՝ ընտանիքը պաղպաղակ է գնել և շարունակել ուղին։

Понравилась статья? Поделиться с друзьями: