Տեսեք՝ ինչպես է նկարել Քանյե Ուեսթը՝ մանուկ հասակում․ հավաքածուն հիմա 23 հազար դոլար է գնահատվել

Օրերս ամերիկյան հեռուստաալիքով ցուցադրվող Antiques Roadshow հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Քիմ Քարդաշյանի ամուսնու՝ Քանյե Ուեսթի լուսանկարներին։ Հաղորդմանը մասնակցում են մասնագետներ՝ հայտնի աճուրդային տներից, որոնք ճամփորդւմ են ԱՄՆ-ում և անվճար գնահատում մարդկանց մոտ պահվող անտիկվար իրերը։

Ֆենիքս քաղաքում նկարահանված այդ հաղորդմանը նրանք գնահատում էին Քանյե Ուեսթի մանկական լուսանկարները, որոնք ապագա ռեփերը նկարել էր դեռահասության տարիներին։ Այն հաղորդմանն էր բերել ռեփերի հեռու բարեկամը, որին նկարները հասել էին Ուեսթի մոր՝ Դոնդայի մահից հետո՝ 2007 թվականին։

Քանյեի առաջին ցուցահանդեսը կայացել է երբ նա 17 տարեկան էր։ Իր աշխատանքները Քանյեն վաճառում էր հատը 12 դոլարով, կամ 10 դոլարով, եթե հաճախորդը միանգամից 3 հատ էր գնում։


Քանյեն արվեստով հետաքրքվել է 4 տարեկանից, իսկ հետո լայնացրել գիտելիքները Չիկագոյի արվեստի ինստիտուտում, Չիկագոյի պետհամալսարանում, Նանկինի համալսարանում և Պոլարիս դպրոցում։
Փորձագետների խոսքով՝ յուրաքանչյուր աշխատանքի մեկնարկային գինը տատանվում է 6-8 հազար դոլարի սահմաններում։ Ընդհանուր առմամբ հավաքածուն կարելի է առնվազն 23 հազար դոլարով վաճառել։

Понравилась статья? Поделиться с друзьями: