Տեսեք՝ ինչպես է Նանան նշել ծննդյան օրը և ինչ շքեղ նվեր է ստացել

Այսօր ծննդյան օրն է նշում հայտնի երգչուհի Նանան։ Գեղեցկուհին, բնականաբար, պահպանում է անհրաժեշտ կանոնները և ավանդական մեծ խնջույքը չի կազմակերպում։ Նա փոքրիկ խնջույքով տանն է նշելու ծննդյան տարեդարձը։

Գեղեցկուհի երգչուհին ցուցադրել է քաղցր սեղանը, որի վրա ծննդյան տորթն է՝ փոքր հրավառության մոմերով։ Սեղանից անպակաս են կոնֆետներն ու միրգը, նաև նվերի տոպրակ կա։

Ավելի ուշ երգչուհին ցուցադրել է նաև գեղեցիկ նվերը՝ յուրահատուկ մատանին։ Ոսկյա զարդը կլոր տեսքի է, ադամանդներով շրջապատված սադաֆե քարանման արտաքին տեսքով։

Գեղեցկուհու ձեռքին այն շատ ներդաշնակ տեսք ունի և հիանալի է համադրվում իր մատների նրբության հետ։


Նանան չի մանրամասնել՝ ումից է ստացել նվերը, նաև չի ցուցադրել խնջույքի մասնակիցներին։ Ինտրիգն իրոք հաջողվել է, քանզի հետևորդները, շնորհավորելով գեղեցկուհուն, բազում հարցեր են ուղղում, թե ումից է նվերը։ Դրանք Նանան անպատասխան է թողնում։

Понравилась статья? Поделиться с друзьями: